
Պուտինը Թինա Կանդելակիին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Հեռուստահաղորդավար, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
Կանդելակին պարգևատրվել է ԶԼՄ-ների զարգացմանն ուղղված ծառայությունների և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար։