Պետք է ցուցաբերեք կրկնակի ստեղծարար մոտեցում քաղաքական ասպարեզում չարին մաշեցնելու և անէացնելու համար. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանի գնահատմամբ` Բագրատ Սրբազանը գեղեցիկ խոսք, կրթվածության երանելի աստիճան, վստահություն և հանգստություն ներշնչելու բացառիկ կարողություն ունեցող բարձրաստիճան հոգևորական է:
Այնուամենայնիվ, ըստ նրա, քաղաքական շարժման տեսանկյունից իր կարողություններին հավատալու ամենաորոշիչ հանգամանքը իր նախանձելի խարիզման չէ...իր գործերն են:
Բագրատ Սրբազանը Տավուշում ապացուցել է, որ ստեղծարար առաջնորդ է՝ իր Տաուժ դպրոցներով, Տալույս երգչախմբով, վերականգնողական կենտրոնով, Տավուշ կամ իր ասած Տահույս աշխարհը, հայ զինվորին, բանակը վերարժևորելու, նորովին գնահատելու և փառաբանելու գործերով։
Շատ սիրելի և պատվելի Բագրատ Սրբազան, ձեր ազնվության և կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի...
Դուք ձեր կարողականությամբ պետք է ցուցաբերեք նույնպիսի կամ կրկնակի ստեղծարար մոտեցում քաղաքական ասպարեզում չարին մաշեցնելու և անէացնելու համար...
Գտնում եմ, որ պարտադիր չի այդ խնդիրը լուծել մեկ կամ երկու կամ երեք ամիսների ընթացքում, բայց պարտադիր է ստեղծել ձեր շուրջ այն կայուն կառուցվածքը և երկարաժամկետ օրակարգը, որը թեկուզ երկարաշունչ և դժվար, բայց աստիճանական ուժեղացման ճանապարհ անցնելով, վերջիվերջո, կպարգևի բոլորիս համար բարու հաղթանակը չարի նկատմամբ, այս փուլում դա Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հեռացումն է, բայցևայնպես, պայքարը հանուն Հայաստանի դրանով չի հանգուցալուծվի։
Ես հավատում եմ, որ դուք կարող եք»,- Facebook-ում գրել է Հակոբյանը: