Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 տեղահանված արցախցի

Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 000-ի։ Նրանցից 69 916-ն արդեն հաշվառվել է։ «Այս պահի դրությամբ պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 անձ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտն՝ 976 Արարատ՝ 6031 Արմավիր՝ 2124 Գեղարքունիք՝ 2147 Լոռի՝ 1187 Կոտայք՝ 5323 Շիրակ՝ 897 Սյունիք՝ 2050 Վայոց ձոր՝ 1555 Տավուշ՝ 1183

Լրահոս