
Պետության աջակցությամբ ուսում և աշխատանք՝ 2016 և 2020 թթ․ պատերազմի մասնակիցների համար
Պետության աջակցությամբ ուսում և աշխատանք ստանալ ցանկացողների դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումը հնարավոր է ներկայացնել առձեռն՝ ներկայանալով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ առցանց՝ հետևյալ հղմամբ: