Պետական կառույցները հերթով փակում, հեռացնում են Վարդենիսից, Ճամբարակից. Պատգամավորի ահազանգը

ՀՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակում են՝ մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով: Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացիայի անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են։ Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին, խաբեբանե՛ր… Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն էլ ե՞ն դժգույն ու դժբախտ: Ձեզ օպտիմալացրեք Կառավարման համակարգից… Ձեզ… Հ. Գ. Անձնագրային ծառայությանների փակման հարցով դիմել եմ ՆԳ նախարարին, պատասխանը կհրապարակեմ: Քաղաքացիների ձայնը պիտի լսելի լինի հասցեատերերին, ու ես սիրով իրականացնում եմ ԱԺ պատգամավորի իմ գործառույթները»:

Լրահոս