Պեսկով. Բաքուն և Երևանը գնում են խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու ճանապարհով

Բաքուն և Երևանը գնում են խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, իսկապես, հայտարարում ենք, որ երկրները գնում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, իհարկե, ոչ որակի հաշվին։ Ուստի մենք բոլորի հետ սպասում ենք այս գործի ավարտին։ Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմից՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Եվ, իհարկե, մենք սատարում ենք դրան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար։

Լրահոս