Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։ Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ և Արցախի Հանրապետության գոյությունը։ Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։ Ֆորպո՞ստ… Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» (ձևակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևինն է): Առանց պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։ Կլինի «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»»։

Լրահոս