Պաշտպանի ինքնազգացողությունը վատացավ, Պեմզաշենի դաժան սպանությունների դատավարությունը հետաձգվեց

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով դատավարությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ հետաձգվեց։ Պատճառը մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի՝ Գայանե Լյուդվիգյանի դմումն էր, ըստ որի, նա ինքնազգացողության վատանալու պատճառով ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, ուստի խնդրում է նիստը հետաձգել։ Մեղադրյալ Արկադի Բարսեղյանը նշեց, որ թեև մյուս պաշտպանը ներկա է, բայց ինքը ևս խնդրում է, որ Լյուդվիգյանը պարտադիր կերպով ներկա գտնվի դատական նիստին։ Չնայած մեղադրող կողմի առարկությանը՝ դատարանը պաշտպանական կողմի դիմումը բավարարեց՝ նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ ժամը 14։00-ին։

Լրահոս