Պայքարեք նիկոլիզմի, այլ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ. Շարմազանով

Պայքարեք նիկոլիզմի, այլ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Տրամաբանական չէ,երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։ Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին,այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։ Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում,թե այս ամենն արվում է ապագայում ընդամենը մանդատ ունենալու համար։ Սա է նաեւ պատճառներից մեկը,որ նիկոլիզմը դեռ գոյություն ունի։ Ո՞ր արտախորհրդարանական ընդդիմադիրի ձեռքն է բռնե՞լ խորհրդարանական ընդդիմությունը ,դե գնացեք փողոցը գրավեք,ակցիա արեք,Նիկոլին հանեք… Խորհրդարանական ընդդիմությու՞նն է խանգարում։ Իսկ եթե կարծում եք ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն,դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարեւ ձեզ։ Հիմա էլ արտահերթ ընտրությունների մասին են շատերը երազում։ Պատրանք է կարծել,որ ընտրություններով Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։ Երեւանի ավագանու ընտրությունը ձեզ օրինակ։ Լուծումը՝ համախմբումն է,հանրային մեծ ճնշման ապահովումն ու խորհրդարանում նոր վարչապետի ընրությունը։ Մնացածը՝ ուտոպիա է»,- գրել է նա։

Լրահոս