Պայթյուն` ԵՊՀ-ում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ի մասնաշենքում։ Նախնական տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել քիմիականի մասնաշենքում: Այս պահին ՆԳՆ ԱԻՆ և ՓԾ ավտոմեքենաներ են մեկնում դեպքի վայր։ Կան ոչ պաշտոնական տեղեկություններ՝ տուժածների առկայության մասին։ Infocom-ի փոխանցմամբ էլ հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, որտեղ գտնվում են Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետները, Ֆարմացիայի ինստիտուտը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապ օգնությունը։

Լրահոս