Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց ի վերջո էջան կերպարի մասին

Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց ի վերջո էջան կերպարի մասին __________ Հայրենասեր երիտասարդներին, քո նմանների հետ չխառնես։ Ձեր նմանները արտիստ չեն, իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողները դուք եք։ Էնքան մեծ կարծիք ունես քո մասին, շատերս քո գոյության մասին իմացել ենք երեկ, քո կեղծ պնդումներով ՝ ուղիղ եթերից հետո, նիկոլիզմը տեղ չունի Հայաստանում և շառ անելը այլևս չի խրախուսվում։ Ձեր հայրենիքը սկսվում, չափվում ու ավարտվում է գումարով, դրա համար մյուսներին նման կերպ եք որակում, բայց վստահաբար չեք կարող այդ որակավորումը տալ հայրենասեր երիտասարդներին։ Հայրենասեր երիտասարդները, ովքեր 2018 թվականից ի վեր մասնակից են եղել ամեն ակցիայի կամ միջոցառման, որոնք են միտված են եղել հայրենիքի պաշտպանությանը, մասնակցել են ի աջակցություն երկու հայկական հանրապետությունների, մասնակցել են կապիտուլյացիաներ թույլ չտալու, իսկ հիմա նոր կրկնակապիտուլյացիան կանխելու համար, մասնակցել են հայ լինելու համար, մասնակցել են ի նշան հարգանքի այն հողի , որ մշակել են իրենց պապերը , այն սահմանների, որ պաշտպանել են իրենց եղբայրները, իսկ քո գլխարկի վրա պատկերված անձնավորությունը հանձնել է այդ հողերը, կտրել է այդ ծառերը ու փոքրացրել սահմանները։ Գնա դերասանությունդ արա դերասան տղա, ու քաղաքականությունը չի կեղտոտ բան, քաղաքականությամբ զբաղվող քո նմաններն են կեղտոտ տղերք։

Լրահոս