Չպետք է թույլ տալ, որ Սահմանադրությունը գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա. Արման Թաթոյան

Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն, այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի: Դա հենց սահմանադրական կարգի տապալում է: Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց: Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության: Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ»,- նշել է Թաթոյանը:

Լրահոս