Չի բացառվում, որ Ադրբեջանն ագրեսիվ քայլերի կգնա. իրադրությունը լարված է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա «ՌԷՊ» միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ Ադրբեջանն ագրեսիվ քայլերի կդիմի։ «Վերջին դեպքի հետ կապված նշվում է, թե իբր հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել: Իրականությունը, սակայն, այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ: ՊԲ-ն արդեն տվել է, որ Ադրբեջանը Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել, սակայն ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Ադրբեջանը այդ կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի կգնա: Իրադրությունն, ընդհանուր առմամբ, լարված է և այն դերակատարները, ովքեր շահագրգռված են իրավիճակի կայունությամբ, պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկեն»,- Facebookում գրել է պատգամավորը։

Լրահոս