Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելը. Պուտին
Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ի վերջո, դա պետության ընտրությունն է։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, ապա ինչպես գիտենք, դա կապված է Հայաստանում տեղի ունեցող ինչ-որ գործընթացների հետ և կապված չէ այդ ինտեգրացիոն միավորումներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ ոչ ցանկության հետ», - ասել է Պուտինը։
«Կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է նա։