«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների

Այսօր  Երևանում հասարակական - քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիները շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին: Ակցիայի ընթացքում մասնակիցները  թռուցիկներ են բաժանել քաղբանտարկյալների մասին տեղեկատվությամբ։ Բարձրախոսով կոչեր են հնչել Հայաստանում ժողովրդավարության բացակայության, իշխանության կողմից ազատ խոսքի դեմ պայքարի, քաղաքական դրդապատճառներով հանրային գործիչներին ազատությունից զրկելու մասին: Հայաստանում քաղաքական բանտարկյալներ են ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը, Վանաձորի ընտրությունների հաղթած Մամիկոն Ասլանյանը, հանրային գործիչ Նարեկ Մալյանը, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը և նույն փոդքասթի հեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը։

Լրահոս