«Ուրարտու»-ն պատրաստվում է 50-ից 100 հազար դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող բռնի տեղահանվածների օգնության և բարեկեցության համար

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որով պատրաստվում է 50,000-ից 100,000 ԱՄՆ դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող փախստականների օգնության և բարեկեցության համար, ինչպես նաև խստորեն հորդորում է միանալ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ։ ««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով՝ բացել բանկային հաշիվ, տրամադրել այն ՀՖՖ-ին և ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև նշանակել պատասխանատու անձանց, ովքեր կղեկավարեն ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ-ի կողմից փախստականների համար հատկացված միջոցների բաշխումն ու ծախսումը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրելով ծախսված միջոցների մասին։ Կազմակերպությունների ցանկը, որոնց կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա; «Ուրարտու»; «Ալաշկերտ»; «Արարատ»; «Արարատ-Արմենիա»; «Վան»; «Վեստ Արմենիա»; «Նոա»; «Փյունիկ»; «Շիրակ»: Խնդրում ենք վերը նշված բոլորին արձագանքել հրապարակայնորեն առաջիկա օրերի ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում։

Լրահոս