Ուրալում վատ եղանակի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

Սվերդլովսկի շրջանի 24 բնակավայրի մոտ 74 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել վատ եղանակի պատճառով, հայտնում է շրջանի դատախազության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ «Россети Урал» էներգետիկ ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սվերդլովսկի մարզի չորս շրջանում և Եկատերինբուրգի արվարձաններում մասնագետները վերականգնում են ձնաբքի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։ Ընկերության տվյալներով՝ վատ եղանակի նման հետևանքներ ցանցային համալիրում վերջին 20 տարիներին չեն եղել։ Որոշ համայնքներում ջրամատակարարումը և ջեռուցումը ևս դադարեցվել է, վարչությունը վերահսկում է ռեսուրսների մատակարարումը: Շաբաթ գիշերը Եկատերինբուրգում և շրջաններում գրանցվել են ձյան առատ տեղումներ:

Լրահոս