Ունենում ենք ևս մեկ ապացույց, որ հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ է

Ժամանակակից քաղաքական կյանքում կարևորագույն բաղադրիչներից է նախընտրական արշավի ստրատեգիայի ճշգրիտ կառուցումը և խոստումները պատշաճ իրականացնելը, որը բավականաչափ անհաջող ստացվեց 2018թ.-ից սկսած, երբ զավթվեց իշխանությունը։ Սկսած կարմիր գծերից և արագաչափերից, որոնք պետք է իրենց տեսանկյունից վերացվեին, տեղի ունեցավ հակառակը։ Վճարումները, մասնավորապես կարմիր գծերը, մի քանի անգամ ավելանում է, նախկին 12000 դրամի փոխարեն քաղաքացիները վճարելու են 160000 դրամ։ Եվս մեկ միջոց ավելացավ քաղաքացիների գրպանին էլ ավելի վնաս պատճառելու համար։ Ունենում ենք ևս մեկ ապացույց, որ հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ է։ Հ.գ. Ամենայն հավանականությամբ այս ամենը կշարունակվի այնքան, մինչև հպարտ քաղաքացիները հասկանան, որ պետք է որոշակիորեն հետազոտել անձի անսպասելի ակտիվության աղբյուրները, դիտարկել նաև ղեկավար դառնալու ցանկություն ունեցող անհատի քաղաքական ինքնազգացողությունը և անկախ ամեն ինչից մարդ տեսակն ու բարոյական հատկանիշները, եթե իհարկե դրանք գոյություն ունեն։

Լրահոս