Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, ում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Հրազդան-Երևան ճանապարհից, տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին։ Այդ մասին Tert.am-ին ասել է հենց ինքը՝ Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել․ «Ես իրենց հարցնում էի՝ եթե թուրքը ճանապարհը փակի, ի՞նչ եք անելու, ինձ բերման ենթարկեցին։ Ոչինչ, նյարդային մարդիկ են»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ էր Հրազդան-Երևան ճանապարհին։ Ի նշան Տավուշից թշնամուն տարածքներ զիջելու դեմ բողոքի՝ քաղաքացիները փակել էին ճանապարհը։ Ոստիկանները, բիրտ ուժ գործադրելով, այնտեղից բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, ով ևս բողոքի ակցիայի մասնակիցների մեջ էր։

Լրահոս