Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը գրել է. «Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին: Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է: Ես իմ ուղղուց չեմ շեղվելու»։

Լրահոս