Որևէ մեկը ՀՀ-ին չի ներգրավում որպես իրական բանակցային կողմ
Եթե նույնիսկ այս պահին Արմեն Աշոտյանին ազատ արձակեն, միևնույն է, նա 1 տարի 2 ամիս ապօրինաբար՝ իր հայացքների ու հայրենասիրության համար գտնվել է անազատության մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ն միջազգային հարաբերություններում դարձել է օբյեկ, առանց մեզ որոշում են, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ:
«Երբեմն ասում են, որ մեզ կտեղեկացնեն, երբեմն էլ չեն ասում: Որևէ մեկը ՀՀ-ին չի ներգրավում որպես իրական բանակցային կողմ: ՀՀ-ն որևէ պահանջ չի ներկայացնում գերիների վերադարձի հետ կապված, որևէ քննարկում չի ծավալում ՝ կապված ՀՀ սուվերեն տարածքը ադրբեջանական զինյալների կողմից լքելու վերաբերյալ: Այդ առումով ինձ մեկ է՝ նա հեծանիվ կքշի, թե սամակատ»,-հավելեց նա: