Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են պահվում հայր և որդի Սմբատյանները․ Sputnik Արմենիա

Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Արմեն և Սերգեյ Սմբատյանները պահվում են տարբեր խցերում, քանի որ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանափակվել է կալանավորված անձ Սերգեյ Սմբատյանի հաղորդակցվելու իրավունքը կալանավորված անձ Արմեն Սմբատյանի հետ»,- ասված է պատասխանում։ Նշվում է նաև, որ նրանք խցերում պահվում են այլ անձանց հետ։ Սակայն, ըստ Sputnik Արմենիայի, նրանց խցակիցները ոչ թե նախկին պաշտոնյաներ կամ նախկին իրավապահներ են, այլ սովորական բանտարկյալներ։

Լրահոս