Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է

Հուլիսի 17-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանի անհետ կորելու մասին: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և վարույթային գործողություններով պարզվել է, որ հուլիսի լույս 10-ի գիշերը Հայկ Մաղաքյանին սպանել է Լոռի Բերդի բնակիչ 18-ամյա երիտասարդը: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Քրեական վարույթը շարունակվում է:

Լրահոս