Որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը 38 է, հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը՝ 177. ԱՎԿ

Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը, ըստ ԱՎԿ-ի հրապարակած վերջին՝ 2022թ.-ի տվյալների, 38 է, որից 23-ն աղջիկներ են։ Երկու ծնող ունեցող երեխաների թիվը 14 է և որդեգրման համար 2 ծնողների համաձայնությունն է պետք։ 4 երեխան միակողմանի ծնողազուրկ են, 11-ը միայնակ մոր երեխաներ են, 3-ի ծնողները երեխայից հրաժարվել են գրավոր, 1-ը դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ծնողի երեխա է, 2-ի ծնողներն անհայտ են (ընկեցիկ երեխա), 2 երեխայի ծնողները զրկված են ծնողական իրավունքից, և 2-ը՝ այլ պատճառով. Aysor.am-ը տեղեկացավ ԱՎԿ-ից։ Որդեգրման ենթակա երեխաներից 21-ը առողջ են, 17-ն առողջական խնդիրներ ունեն։ Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը 177 է, որից 155-ը ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, 6-ը՝ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ, 16-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ։

Լրահոս