Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-ից 9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ֆիզիկական ներգործության՝ 1, անձնական ունեցվածքի գողության՝ 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս