Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 12.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Մինչ ժամը 12.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։

Լրահոս