Ոստիկանության հանցագործության դեպքի վայրն ենք զննելու․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հայտարարություն է տարածել․ «Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 15:00-ին «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում իրականացնելու է բողոքի խորհրդանշական գործողություն։ Գործողության նպատակն է մարդու իրավունքներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների, բարեկամ պետությունների դեսպանությունների, ինչպես նաև լայն հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում իշխող ուժի բացարձակ հովանավորչության ներքո ոստիկանական ապօրինությունների ու անպատժելիության, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների, երկակի ստանդարտների արմատավորման խնդիրներին։ Բողոքի գործողություն շրջանակներում կիրականացվի մայիսի 27-ի զարհուրելի հանցագործության դեպքի վայրի խորհրդանշական սահմանազատում ու դեպքի վայրի խորհրդանշական զննություն։ Բողոքի գործողությունը տևելու է 29 րոպե, որի ընթացքում փակելու ենք Հանրապետության փողոցի վերջնամասը։ Քաղաքացիներից ներողություն ենք խնդրում անհարմարություն պատճառելու համար»։

Լրահոս