Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub-ի լրագրողը

«Սրբազան պայքար» պաշտոնական տելեգրամ ալիքից տեղեկանում ենք, որ ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Լրագրողն ընկել էր գետնին և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։ Մինչ այս պահը շտապ օգնության մեքենան չի մոտեցել լրագրողին։ Նարե Գևորգյանը չի կարող քայլել։ Վնասվել է նաև նրա, ինչպես նաև այլ լրագրողների տեխնիկան։

Լրահոս