Ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան

Արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում, Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այսօր հայտարարել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, գրում է «Լուրերը»։ Այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ: 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատարները Երևանից Կոռնիձոր ուղևորվեցին չորեքշաբթի, որ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ու դեղորայք հասցնեն Լեռնային Ղարաբաղի՝ լիակատար շրջափակման մեջ հայտնված հայությանը:

Լրահոս