
Ողբերգական դեպք Երևանում․ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի․ վարկածներից մեկով՝ նա ինքնասպան է եղել
Երեւանում, այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սողոմոն Տարոնցի փողոցի 3/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել է կնոջ դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են 63-ամյա Կարինե Հ․-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հարկերից մեկից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են մահացածի բնակության վայրը։