Ողբերգական դեպք՝ Երևանում․ մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում ծնողների կողմից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Պարզվել է, որ երեխան Երևանի բնակիչ 3 ամսական Լ․ Թ․-ն է:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։