Ո՞ւմ են պետք հայերը՝ բացի մեզնից, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ «Մենք (Բելառուսն ու Ռուսաստանը) իրականում նույն նավակի մեջ ենք, եթե այն շրջվի, երկուսս էլ կխեղդվենք՝ և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը, ի՞նչ թաքցնենք (դաշնակցային հարաբերությունները )։ Մենք չեն սկսում մատի շուրջ պտտացնել, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ են անում։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս»,-ասել է Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը երկուշաբթի երեկոյան ցուցադրել է բելառուսականը Բելառուս 1-ը։ Լուկաշենկոն ասել է, որ «գործերն այդպես առաջ չեն գնա»։ «Եկեք միասին լինենք, հեռու չէ ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստան և կխնդրեք աջակցություն և օգնություն։ Ղազախստանում ինչ-որ բան եղավ՝ ո՞ւմ դիմեցին՝ Չինաստանին, Հնդկաստանին, Պակիստանին։ Ո՛չ, Պուտինին ասացին՝ օգնե՛ք, իսկ մենք (ՀԱՊԿ) տեղակայվեցինք (ուժերը), կեսօրից հետո մեր ինքնաթիռները վայրէջք կատարեցին այնտեղ և ամեն ինչ իրենց տեղը դրեցին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լուկաշենկոն։ Նա վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում ԱՊՀ երկրները կդիմեն Ռուսաստանի ու Բելառուսի օգնությանը։ Բելառուսի նախագահը նաև կոչ է արել չկորցնել հետխորհրդային տարածքում կառուցված տնտեսական կապերը։ «Ի՞նչ է, Ղազախստանին կամ Ուզբեկստանին իրենց ապրանքներով սպասում են Ամերիկայո՞ւմ, թե՞ Եվրամիությունում... Ոչ, նրանք խնդրում են Ռուսաստանում վաճառել դրանք։ Հետևաբար, ինչո՞ւ կորցնենք այն, ինչ ունենք, եկենք ավելացնենք եղածի վրա»: Նա անդրադարձել է նաև Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն (նախագահը)։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանին»,-ասել է նա։

Լրահոս