Ո՞ր թվականին է եղել ամենաշոգ հունիսը՝ Երևանում․ Փաստեր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը հրապարակել է հունիսին Երևանում գրանցված առավելագույն ջերմաստիճանները։ «Հատուկ այս օրերին շոգից բողոքողների համար․ 2021 թվականին այս օրերին՝ հունիսի 22-25-ը, Երևանում գրանցված առավելագույն ջերմաստիճանները․ 22.06 - 38,0 աստիճան 23.06 - 40,2 աստիճան 24.06 - 41,1 աստիճան 25.06 - 41,0 աստիճան Գրանցված ջերմաստիճաները ռեկորդային բարձր են եղել դիտարկումների ողջ ժամանակահատվածի համար՝ նորմայից բարձր 7-8 աստիճանով»,- գրել է Լևոն Ազիզյանը:

Լրահոս