Ո՛չ մի վայրկյան չընկրկեք, մենք պահանջ ունենք իրականացնելու, պայքարը պետք է Ճշմարտության հաղթանակով ավարտվի․ Բագրատ Սրբազան

29 հոգու բերման են ենթարկել, երկուսը հիվանդանոցում են, մարմնական վնասվածքներ ստացածներ կան, Սուրբ Աննա Եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածի ամբողջ պաատասխանատվությունը Արարատ Միրզոյանի վրա է։ «Ո՛չ մի վայրկյան չընկրկեք, ո՛չ մի վայրկյան․ Սա մեր ճշմարտության ճանապարհն է»,- ասաց Սրբազանը՝ հավելելով՝ իրենց վախեցնելու փորձերը զուր են։ «Սա պայքար է, որը պետք է միայն ու միայն Ճշմարտության հաղթանակով ավարտվի։ Եվ դրանում յուրաքանչյուրդ հանձնառություն ունի։ Մենք պահանջ ունենք իրականացնելու։ Դա պարզապես պահանջ չէ։ Ինձ համար դա պահանջ է, որը պետք է կատարվի, չկատարվելու դեպքում պետք է պաատասխան լինի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Լրահոս