Շուտով հայը ոչ տուն կունենա, ոչ հայրենիք ու թուրքի տված գրոշներով ապաստան կգտնի չորրորդ կարգի մի երկրում

5 տարի առաջ իշխանությունը զավթեցին այնպիսի մարդիկ, ովքեր սեփական կոշիկի զույգ ունենալու մասին երազում էին, իսկ այսօր արդեն այդ նույն մարդիկ իրենց առանձնատներն ու բնակարանները կոշիկի պես փոխում են։ Այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ այդ ունեցվածքի կուտակումը իրականացվեց Արցախի ու արցախցու հաշվին։ Մարդկանց տներից ու հայրենիքից զրկելով սրանք տան տեր դարձան։ Արցախցուն ունեզրկելով աշխարհի տարբեր կետերում ունեցվածքներ դիզեցին և այդ ամենի դիմաց հազարամյակներ իր հող ու ջրին կպած արցախցուն այսօր ընդամենը սռաջարկվում է 100 000 դրամ։ Սրանք իշխանության եկան միայն մեկ նպատակով. հային անտուն ու անտեր թողնելու հաշվին կայանան ու ինքնահաստատվեն կյանքում։ Դե սրանց համար կայացված ու հաստատված լինելը չափվում է միայն գրպանով ու ստամոքսով։ Շուտով նաև Հայաստանը կծախեն, քանի որ բարձր կարգավիճակը ստիպում է բարձր առևտուր անել։ Շուտով հայը ոչ տուն կունենա, ոչ հայրենիք ու թուրքի տված գրոշներով ապաստան կգտնի չորրորդ կարգի մի երկրում ու իր երեխաներին կպատմի, թե ինչ երկիր ունեինք ժամանակին։ Բայց չի ասի, որ էտ ժամանակին ինքն այդքան չէր գիտակցում, որ երկիրը երկիր էր։

Լրահոս