Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության արդեն նախկին նախարար Սերգեյ Շոյգուին նշանակել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Նիկոլայ Պատրուշևը, ով մինչև այժմ զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, տեղափոխվում է այլ աշխատանքի։ Պաշտպանության նախարարի պաշտոնում Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, ով նախկինում զբաղեցրել է կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Լրահոս