Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա

Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Սրտի ծանրաբեռնվածության ավելացում. բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների լայնացման, ինչը ժամանակավորապես նվազեցնում է արյան ճնշումը: Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է վտանգավոր լինել դեպի սիրտ և այլ կենսական կարևոր օրգաններ արյան հոսքի հնարավոր նվազման պատճառով։ Սրտանոթային հիվանդությունների ռիսկ. նախկինում որոշակի խնդիրներ ունեցած անձինք (օրինակ` զարկերակային գերճնշում կամ կորոնար զարկերակների հիվանդություն) բարդությունների ավելի մեծ ռիսկ ունեն: Ախտանիշները կարող են սրվել և մեծացնել սրտային նոպաների հավանականությունը: Ջրազրկում. շոգ եղանակին մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը: Նախազգուշական միջոցներ բարդություններից խուսափելու համար. շոգին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, թեթև և բաց գույնի հագուստ կրել և հնարավորության դեպքում մնալ զով վայրերում, լրացուցիչ նախազգուշական միջոցների մասին խորհրդակցել բժշկի հետ:

Լրահոս