Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել։ «Հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հետ, «ՀայաՔվե»-ի, Սուրեն Սուրենյանցի հետ։ Մենք առաջիկայում բոլոր քաղաքական ուժերի հետ կհավաքվենք, կկայացնենք որոշումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը։ Նա նշեց, որ հանդիպել է նաև եզդիական համայնքի ներկայացուցիչների ու բժիշկների հետ։ «Ազնվագույն Սամվել Դանիելյանն ազատվել է գործից զուտ նրա համար, որ մեր մտերիմն է, ուրիշ պատճառ չկա։ Սա նշանակում է, որ երկրում ռեպրեսիաներ են»,- ասաց Սրբազանը։ Սրբազանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ այսօր նրանք են քաղաքացիների փոխարեն ճանապարհ փակել։ «Տեսեք, թե ինչպիսի վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս, հիմա ոստիկաններին հավաքել են, բերել, պարալիզացրել են քաղաքը»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Լրահոս