«Շնորհակալություն Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի համար». ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Մելիքբեկյանին

Դեկտեմբերի 23-ին կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնցում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այդ կապակցությամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն Արմեն Մելիքբեկյանին է հղել շնորհավորական ուղերձ։ «Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքի անկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։ Ձեզ և Ձեր թիմին ուղարկում եմ իմ լավագույն մաղթանքները վերընտրման կապակցությամբ՝ ցանկանալով միայն հաջողություն գալիք մարտահրավերներում։ Հարգելի՛ նախագահ, անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝ հանուն գալիք տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ծաղկման»,- ասվում է ուղերձում։

Լրահոս