Շղթայական ավտովթար՝ Արարատում. բախվել է 10 ավտոմեքենա

Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի, 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ 1 կիլոմետրանոց հատվածում, բախվել են BMW, Mercedes, Mitsubishi, Opel Zafira, Opel, ՎԱԶ 2107, Nissan March, Lada, ՎԱԶ 2106 և Samara մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է՝ վարորդները նշում էին, որ ճանապարհին եղել է մերկասառույց, սակայն ոչ մի աշխատանք չի կատարվել՝ այն աղ ու ավազով մշակելու համար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս