«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը վաղը կլինի Բաղրամյան պողոտայում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը վաղը Բաղրամյան պողոտայում կմիանա Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:
«Հունիսի 12-ը լինելու է Սրբազան Պայքարի ամենարորոշիչ օրերից մեկը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում բոլորիդ այդ օրն անպայման լինել Երևանում՝ Բաղրամյան պողոտայում։
Գյումրիից միասնական երթով շարժվում ենք «Յոթ Վերք» եկեղեցու դիմացից՝ ժամը 12։00-ին։
Տրանսպորտային խնդիր ունեցող անձինք կարող են զանգահարել 093015149 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ Բագրատ Սրբազանը կոչ է արել վաղը` 15:00-ին, հավաքվել Ազգային ժողովի մոտ: