Շինթույլտվությունների պետտուրքերի ավելացման համար լավ ժամանակ չեք ընտրել, շուկան փաստացի գտնվում է «սթրեսի մեջ». Թադևոս Ավետիսյան

Շինթույլտվությունների ոլորտում պետական տուրքերի ավելացման համար դուք լավ ժամանակ չեք ընտրել․ ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։ «Երևան քաղաքում կառուցապատման տուրքերը երկրաչափորեն աճում էին, դա ձեր շնորհքը չէր, դա եկամտահարկի վերադարձի շնորհքն է։ Հիմա դա չկա, շուկան փաստացի գտնվում է «սթրեսի» մեջ, պահանջարկը գնալով պետք է կրճատվի և դա տեսանելի է։ Ծախսերն էլ չեն նվազում, որովհետև շիննյութերի գնանկում չկա։ Հիմա դուք փոխանակ զերծ մնաք տեղական հարկային բեռի ավելացումից, հակառակը՝ կարկուտի ծեծած տեղն ավելի կավելանա»,-ասաց նա։

Լրահոս