Շատ գործատուներ ուղղակիորեն խուսափում են ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելուց

Հարցազրույց էի դիտում, որտեղ ընդդիմադիր շարժման նախկին ակտիվ ջատագովներից մեկը արդեն ընդդիմության ընդդիմության դիրքերից նշում էր, որ իրեն զրկել են լսարան մտնելու և դասախոսելու իր աշխատանքից, քանի որ ինքը մասնակցում էր շարժմանը: Իսկ ինչ ասեն այն ուսանողները ում տարիներ շարունակ բարձր գնահատական, (որոշները նույնիսկ դրական գնահատական) չեն դրել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունենալու համար: Բազում ուսանողներ ունեցան, մեղմ ասած, ոչ լավ հարաբերություններ, դասախոսի հետ նույն պրոիշխանական հայացքները չունենալու պատճառով: «Քաղաքականացած» պրոֆեսորադասախոսական կազմի ոչ պրոֆեսիոնալ վարքագծի պատճառով հարյուրավոր ուսանողներ սկսեցին ատել իրենց մասնագիտությունները, շատերը թողեցին իրենց վաղեմի՝ դասախոս, գիտնական դառնալու իրենց երազանքը: Այն ուսանողներն, ովքեր երազում էին իրենց ունեցած մասնաագիտական բարձր գիտելիքները ներդնել պետական կառավարման վերին օղակներում ի շահ իրենց երկրի զարգմացման՝ մնացին ուղղակի երազանքներ, իսկ կադրերը վերածվեցին բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող ցործազուրկների: Ուսանողական կյանքից զատ բազում անհատներ, ովքեր 18-ից հետո ունեցան ընդդիմադիր հայացքներ զրկվեցին իրենց աշխատանքից: Ցավոք, քիչ չեն եղել դեպքեր, երբ մարդուն աշխատանքից հեռացրել են լայքի կամ ընդդիմադիր քաղաքական գործչի հետ նկար հրապարակելու համար, իսկ շատ գործատուներ ուղղակիորեն խուսափում են ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելուց: Ցավալի է, երբ երիտասարդների կարիերային ամբիցիաները մնում են չիրացված, իսկ մասնագիտական առաջխաղացումը շարունակաբար բացակայում է: Բայց այս ամենին զուգահեռ այդ մարդիկ շարունակում են պայքարել: Քանզի այն մասնագիտական չիրացվածության կորուստները, որ ունեցել ենք ուղղակիորեն անհամեմատելի է այն աղետի հետ, որի հետ առերեսվել ենք և շարունակում ենք առերեսվել: Ու այս ամենից հետո բողոքել, որ զրկել են դասաժամերից, դրանով ենթագիտակցաբար արդարացնելով ըմդդիմության ընդդիմություն լինելը կներեք, բայց չեմ հասկանում:

Լրահոս