Շախմատի Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ են տարել

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում։ Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Լրահոս