Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել

Ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության 5-րդ խաղափուլը։ Ինչպես հայտնում են Հայաստանի շաախմատի ֆեդերացիաից, Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել և միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում: Բենիկ Ագասարովը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների խմբում: Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը ունեն 4 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում։ Սոնա Կրկյաշարյանը ունի 4 միավոր մինչև 14 տարեկան աղջիկների խմբում։ Հաջորդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 28-ին: Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին:

Լրահոս