Նույնիսկ բանտում գտնվելն Արմենին հետ չի պահում այս իշխանության մասին խոսելու, իրականությունը դեմքներին շպրտելու և իր դիրքորոշումն արտահայտելու կամքից. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ապօրինի անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և ցուցմունք տալու որևէ իմաստ չկա: Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է: Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանությունն ամեն գնով փորձելու է քաղաքական գործչին հնարավորինս երկար պահել փակ դռների հետևում: Եթե նպատակն Արմեն Աշոտյանին քաղաքական պրոցեսներից հեռացնելն է, ապա նույնիսկ բանտում գտնվելն Արմենին հետ չի պահում խոսելու, այս իշխանության մասին իրականությունը դեմքներին շպրտելու և իր դիրքորոշումն արտահայտելու կամքից: Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Լրահոս