«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացել է 64-ամյա դատապարտյալ Աշոտ Կնյազյանը: Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հայրապետյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կնյազյանը ցմահ դատապարտյալ է եղել:

Լրահոս