Նոր Նորքում գիշերային ժամերին փողոցներ են փակվելու

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. - Գայի պողոտա խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. - Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»:

Լրահոս