Նորածնի մահվան դեպք՝ Երևանում․ ամուսինները մեղադրում են բժշկին

Երեկ՝ ապրիլի 3-ին, SHAMSHYAN.com է դիմել Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 37-ամյա Վիտալի Աբրահամյանը, ով զայրույթն էր ուղղել Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան» ծննդատան որոշ բժիշկների հասցեին։ Վ․ Աբրահամյանն ասել է․ «2 ամիս սպասել ենք «Մարգարյան» հիվանդանոցից լավ լուրի։ 2 ամիս առաջ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով 24-ամյա կնոջս՝ Ասիա Շահնազարյանին, բերել ենք նշված կենտրոն։ Ամեն օր տեղեկություն եմ ունեցել նրա մասին և երբևեէ առողջական խնդիրներ չի ունեցել, նույնիսկ ճշտել էինք, որ երկվորյակ աղջիկներ ենք ունենալու։ Երեխաներին անուններ էինք որոշել, առաջին անհրաժեշտության պարագաներ էինք գնել ճուտիկներիս համար, բայց ապրիլի 2-ին՝ գիշերը ժամը 1-ից, փորձել եմ հիվանդանոցից, այդ թվում՝ ծնունդ ընդունող Սոնա Աբելյանից տեղեկություններ իմանալ կնոջս ու երեխաների մասին, սակայն ոչ մի արդյունք։ Ժամեր անց, իմ բազմաթիվ հեռախոսազանգերից հետո, տեղեկացնում են, թե երեխաներից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսի ու կնջոս կյանքը մազից է կախված։ Զարմացանք ու զայրացանք, որ ինչու կեսարյան հատումով չեն կատարել ու եթե այդպես անեին և՛ երեխան կապրեր, և՛ մյուս երեխաս ու կինս հիմա «կենաց մահու պայքար» չէին տա»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս