Նոյեմբերի 19-20-ը ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը․ քաղաքապետարան

Քաղաքապետարանը իրազեկում է երևանցիներին․ «Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»:

Լրահոս